Error message

Strict warning: Only variables should be passed by reference in eval() (line 3 of /var/www/karenasrian.am/html/drupal/modules/php/php.module(80) : eval()'d code).

Dedicated to the memory of Armenian Grandmaster, one of Armenia’s leading chess players, champion of Armenia and winner of the 2006 World Chess Olympiad...

Միջազգային մրցաշարեր

1997թ․ աշնանը Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում անցկացվող շախմատի ավանդական միջազգային մրցաշարին մասնակցում էր նաև Կարեն Ասրյանը: Նա մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ, պարտության մատնելով ռուսաստանցի գրոսմայստեր Կուզմինին, հավաքեց անհրաժեշտ 6.5 միավորը և երրորդ անգամ հաղթահարեց գրոսմայստերական արգելքը...

>>

1997թ. մարտին Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքում անցկացվեց «Ռուսաստանի գավաթ» մրցաշարը: Այս մրցաշարում Կարեն Ասրյանը լրացրեց իր գրոսմայստերի երկրորդ նորման:

>>

1997թ Մոսկվայում անցկացվեց Տիգրան Պետրոսյանի անվան հուշամրցաշարը: Կարեն Ասրյանը այս մրցաշարին ևս, ինչպես նախորդ տարի զբաղեցրեց առաջին տեղը:

>>

1996թ հունվարին Մոսկվայում Տիգրան Պետրոսյանի անվան ակումբում 10-րդ անգամ անցկացվեց Տիգրան Պետրոսյանի անվան հուշամրցաշարը: Կարեն Ասրյանը այս մրցաշարին 9 հնարավոր միավորից վաստակելով 8-ը գրավեց առաջին տեղը:

>>

1996թ. աշնանը իսպանական Մենորկա կղզում տեղի ունեցավ աշխարհի շախմատի պատանեկան առաջնությունը: Մինչև 16 տարեկանների մրցաշարում Կարեն Ասրյանը վաստակեց 8 միավոր: Գործակիցների հաշվարկով նա նվաճեց արծաթե մեդալ՝ չնչին տարբերությամբ զիջելով Իսրայելը ներկայացնող չեմպիոն Գերշոնին:

>>

1996թ. գարնանը Մոսկվայում անցկացվում էր «Կրեմլյան աստղեր» մրցաշարը: «Կասպարովի Գավաթը» նվաճելուց հետո Կարեն Ասրյանն իրավունք էր ստացել մասնակցել այս հեղինակավոր մրցաշարին: Նա խաղաց 11 պարտիա, որոնցում հաղթանակներ տարավ անվանի գրոսմայստերներ Բելյավսկու, Ռազուվաևի, Սվեշնիկովի, Կուզմինի նկատմամբ, ոչ-ոքի արեց Վահանյանի, Գուլկոյի,...

>>

1996թ. շախմատի աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովի նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցավ միջազգային մրցաշար, որին մասնակցում էին 10 երկրների 36 ուժեղագույն պատանի շախմատիստներ: Հայաստանը ներկայացնում էին Կարեն Ասրյանը, Վարուժան Հակոբյանը և Լիլիթ Մկրտչյանը: Կարեն Ասրյանը մեկնարկում 4 անընդմեջ...

>>

1990թ. ԽՍՀՄ Լենինգրադ քաղաքում անցկացվող պատանիների աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում (մինչև 12 տարեկաններ) Կարեն Ասրյանը, չնայած զբացեցրած 5-րդ տեղին, լրացրեց վարպետության թեկնածուի նորման: Եթե աշխարհի չեմպիոններ Կարպովը վարպետության թեկնածու է դարձել 11 տարեկանում, Կասպարովը՝ 13, ապա Կարենը վարպետության թեկնածուի կոչմանն...

>>

1989 թվականին Կարեն Ասրյանը Մոսկվայում մասնակցում էր շախմատի համամիութենական մրցումներին: Նա հանդես էր գալիս 1979թ.-ից հետո ծնվածների (մինչև 10 տարեկաններ) տարիքային խմբում և հաջող ելույթների արդյունքում նվաճեց արծաթե մեդալ:

>>

2005 թ. հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 11-ը Կարեն Ասրյանը Ռաֆայել Վահանյանի, Լևոն Արոնյանի, Վլադիմիր Հակոբյանի, Աշոտ Անաստասյանի, Սմբատ Լպուտյանի հետ միասին Հայաստանի հավաքականի կազմում Իսրայելի Բերշևա քաղաքում մասնակցեց աշխարհի թիմային 6-րդ առաջնությանը: Մեր հավաքականն այս առաջնությանն արժանացավ երրորդ մրցանակին: Բերշևայում Կարենն...

>>

2004թ. մարտին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացվեց Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարը, որը նվիրված էր աշխարհի չեմպիոնի 75 ամյակին: Կարեն Ասրյանը նվաճեց մրցաշարի առաջին մրցանակը, ով հաջող ելույթներ ունեցավ մասնավորապես մրցաշարի երկրորդ կեսին: 

>>

2001 թ. հոկտեմբերի 12-20-ը Երևանում անցկացվեց աշխարհի 5-րդ թիմային առաջնությունը, որին մասնակցում էր նաև Հայաստանի հավաքականը՝ Վլադիմիր Հակոբյան, Ռաֆայել Վահանյան, Սմբատ Լպուտյան, Կարեն Ասրյան, Աշոտ Անաստասյան, Արտաշես Մինասյան կազմով: Հայաստանի հավաքականը 20 միավորով վաստակեց առաջնության բրոնզը: Այս առաջնությանը խաղացած բոլոր...

>>

2001թ. մայիսին Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում անցկացված 3-րդ «Օփենը», որը կրում էր «Շեյխի գավաթ» անունը աչքի ընկավ հայ շախմատիստների փայլուն ելույթներով: Կարեն Ասրյանը ճանաչվեց մրցաշարի հաղթող և ստացավ գլխավոր մրցանակը՝ շեյխի մեծ գավաթը, իսկ Արտաշես Մինասյանն արժանացավ երրորդ մրցանակին՝ մեկ այլ գավաթի: ...

>>

Ինչպես նախորդ տարի, 2000թ․ ևս Երևանում անցկացվում էր մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը: Կարենը այս անգամ կրկին արժանացավ մրցաշարի բրոնզե մեդիալին:

>>

2000 թ հունիսի 7-16-ը Երևանում անցկացվում էր ՖԻԴԵ-ի 1.5 գոտու առաջնությունը: Ինչպես նշում էին մասնագետները, այն Շախմատի աշխարհի 2000թ. առաջնության գոտիների մրցաշարերից ամենաթեժն էր: Այս առաջնության առաջին չորս հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրեցին հայ գրոսմայստերներ Սմբատ Լպուտյանը, Արտաշես Մինասյանը, Ռաֆայել Վահանյանը և...

>>

1999թ սեպտեմբերին Երևանում անցկացվում էր մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը: Առաջնությանը մասնակցում էր նաև Կարեն Ասրյանը, ով նվաճեց բրոնզե մեդալը: 

>>

1999 թ. հուլիսի 30-ից – օգոստոսի 29-ը ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում անցկացվում էր աշխարհի շախմատի առաջնությունը: Հայաստանից առաջնությանը մասնակցում էին Վլադիմիր Հակոբյանը, Կարեն Ասրյանը և Լևոն Արոնյանը: 

>>

1999թ. Կարեն Ասրյանը մասնակցեց Շվեյցարիայի Լոզան քաղաքում անցկացվող 8 երիտասարդ շախմատիստների մրցաշարին: Նախնական խաղերում նա երկու հաղթանակի և մեկ ոչ-ոքիի արդյունքում հավաքեց 2.5 միավոր և դարձավ իր ենթախմբի հաղթող: Մրցաշարի քիչ տարօրինակ մրցակարգի հետևանքով Կարենը դուրս մնաց հետագա պայքարից, քանի որ ըստ կանոնների, եզրափակիչ...

>>

1998թ. գարնանը Բելոռուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվում էր շախմատի ավանդական միջազգային մրցաշար: Կարեն Ասրյանը մրցաշարում 9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր գրավեց առաջին տեղը՝ կրկին գերազանցելով գրոսմայստերի նորման: Այս մրցաշարում Կարենը հաղթեց Վոլկովին, որին պարտվել էր 1998թ. Կրասնոդարում:

>>

Pages