Error message

Strict warning: Only variables should be passed by reference in eval() (line 3 of /var/www/karenasrian.am/html/drupal/modules/php/php.module(80) : eval()'d code).

Dedicated to the memory of Armenian Grandmaster, one of Armenia’s leading chess players, champion of Armenia and winner of the 2006 World Chess Olympiad...

Հայաստանի առաջնություններ

1995թ․ մինչև 14 և մինչև 18 տարեկան պատանիների շախմատի Հայաստանի առաջնությանն երրորդ անգամ անընդմեջ հաղթեց Կարեն Ասրյանը և նվաճեց  Հայաստանի չեմպիոնի կոչումը։

>>

1994թ․ մինչև 14 և մինչև 18 տարեկան պատանիների շախմատի Հայաստանի առաջնությանը Կարեն Ասրյանը ինչպես նախորդ տարի, նվաճեց առաջին մրցանակը։

>>

1993 թ. հունիսին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանը կայացել է մինչև 14 և մինչև 18 տարեկան պատանիների շախմատի Հայաստանի առաջնությունը, որտեղ վիճարկվում էին Եվրոպայի և աշխարհի պատանեկան առաջնությունների ուղեգրերը: Հնարավոր 9 միավորից վաստակելով 8-ը 13-ամյա Կարեն Ասրյանը նվաճեց մինչև 18 տարեկան պատանիների Հայաստանի...

>>

Մինչ 1990 թվականին ԽՍՀՄ Լենինգրադ քաղաքում անցկացվող պատանիների աշխարհի առաջնության ընտրական մրցաշարին մեկնելը Կարենը մասնակցեց Հայաստանի մինչև 12 տարեկանների առաջնությանը և նվաճեց առաջին մրցանակը:

>>

2008թ. հունվարին Երևանում անցկացված Հայաստանի 68-րդ առաջնությանը Կարեն Ասրյանը պահպանեց իր չեմպիոնական տիտղոսը: 

>>

2007թ․ Երևանում անցկացվող  Հայաստանի 2-րդ ակումբային առաջնությանը «Բանկային արքա» անվանումով թիմը ճանաչվեց հաղթող։ Առաջնությանը մասնակցում էր 6 թիմ։ Վերջին՝ 5-րդ տուրում, բանկիրները 3։3 հաշվով ավարտեցին Շախմատի դպրոցի թիմի հետ մրցախաղը և, վաստակելով 9 միավոր, երկրորդ տեղում թողեցին Շախմատային ակադեմիայի ներկայացուցիչներին։ «...

>>

2007թ. հունվարին Երևանում անցկացված Հայաստանի հերթական առաջնության հաղթող ճանաչվեց Կարեն Ասրյանը: Երկու մասնակիցներ՝ Կարեն Ասրյանը և Տիգրան Քոթանջյանը ամփոփիչ տուրում ունեին հավասար միավորներ: Չեմպիոնին որոշելու համար նրանց միջև անցկացվեց  լրացուցիչ մրցախաղ, որն էլ ավարտվեց 2:0 հոգուտ Կարենի: 

>>

2005թ. մայիսի 1-12 Երևանում անցկացվող Հայաստանի տղամարդկանց 65-րդ առաջնությանը Կարեն Ասրյանը նվաճեց 2-րդ մրցանակը։

>>

2003թ․Հայաստանի տղամարդկանց 63-րդ առաջնության բարձրագույն խմբում հանդես էր գալիս նաև Կարեն Ասրյանը, ով նվաճեց առաջնության բրոնզե մեդալը։

>>

   1999թ. հոկտեմբերին Երևանում անցկացվող Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության եզրափակիչում պայքարում էին Կարեն Ասրյանն ու Լևոն Արոնյանը: 11 պարտիաների արդյունքում լրացուցիչ միավորներով 19 ամյա Կարենը առաջին անգամ նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Հոկտեմբերի 27-ին Տ. Պետրոսյանի անվ. Հայաստանի շախմատի կենտրոնական տան դահլիճում տեղի ունեցավ մրցաշարի փակման...

>>