Dedicated to the memory of Armenian Grandmaster, one of Armenia’s leading chess players, champion of Armenia and winner of the 2006 World Chess Olympiad...

Կայքի մասին

    Կարեն Ասրյան շախմատիստի հիշատակին նվիրված այս կայքը պատրաստվել է Կարենի ընտանիքի և մտերիմների կողմից՝ ընտանիքի արխիվի հիման վրա:

Կայքի նպատակն է վառ պահել երիտասարդ գրոսմայստերի հիշատակն ու միաժամանակ հանրության հետ կիսել նրա ստեղծագործական ժառանգությունը: «Պարտիաներ» բաժնում զետեղված են նրա լավագույն խաղերը, որոնք կարող են յուրօրինակ ուղեցույց հանդիսանալ շախմատով զբաղվողների համար:

«Հայաստանի առաջնություններ», «Միջազգային մրցաշարեր» և «Օլիմպիադաներ» բաժիններում տեղ են գտել Կարենի մասնակցած բազմաթիվ մրցաշարերից շատերը, որոնց օգնությամբ կարելի է հետևել Կարենի անցած մարզական ուղուն:

Կայքի «Հոդվածներ և հարցազրույցներ», «Տեսադարան» և «Ֆոտոարխիվ» բաժիններում տեղադրված նյութերը կայքի այցելուին հնարավորություն կտան ճանաչել ինչպես շախմատիստ, այնպես էլ պարզապես մարդ Կարեն Ասրյանին:

Կայքի նյութերում օգտագործվել են Գագիկ Հովհաննիսյանի «Հայաստանի շախմատի հավաքականը Բլեդի Օլիմպիադայում», «Հայաստանի շախմատի հավաքականը աշխարհի առաջնություններում», «Շախմատային ոսկե Թուրինը», «Կարեն Ասրյան. անավարտ խաղ» և «Հայկական շախմատի հրաշքը» գրքերում, ինչպես նաև «Շախմատային Հայաստան», և «Ֆուտբոլ Պլյուս» մարզական թերթերում և այլ պարբերականներում զետեղված տեղեկություններ: