Dedicated to the memory of Armenian Grandmaster, one of Armenia’s leading chess players, champion of Armenia and winner of the 2006 World Chess Olympiad...

1993թ., Մինչև 14 և մինչև 18 տարեկան պատանիների շախմատի Հայաստանի առաջնություն

1993 թ. հունիսին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանը կայացել է մինչև 14 և մինչև 18 տարեկան պատանիների շախմատի Հայաստանի առաջնությունը, որտեղ վիճարկվում էին Եվրոպայի և աշխարհի պատանեկան առաջնությունների ուղեգրերը: Հնարավոր 9 միավորից վաստակելով 8-ը 13-ամյա Կարեն Ասրյանը նվաճեց մինչև 18 տարեկան պատանիների Հայաստանի առաջնության չեմպիոնի կոչումը և ուղեգրեր դեպի շախմատի Եվրոպայի և աշխարհի պատանեկան առաջնություններ: