Dedicated to the memory of Armenian Grandmaster, one of Armenia’s leading chess players, champion of Armenia and winner of the 2006 World Chess Olympiad...

2007թ., Հայաստանի ակումբային առաջնություն

2007թ․ Երևանում անցկացվող  Հայաստանի 2-րդ ակումբային առաջնությանը «Բանկային արքա» անվանումով թիմը ճանաչվեց հաղթող։ Առաջնությանը մասնակցում էր 6 թիմ։ Վերջին՝ 5-րդ տուրում, բանկիրները 3։3 հաշվով ավարտեցին Շախմատի դպրոցի թիմի հետ մրցախաղը և, վաստակելով 9 միավոր, երկրորդ տեղում թողեցին Շախմատային ակադեմիայի ներկայացուցիչներին։ «Բանկային արքա» թիմի կազմում հանդես էին գալիս Կարեն Ասրյանը, Արտաշես Մինասյանը, Աշոտ Անաստասյանը, Տիգրան Լ.Պետրոսյանը, Դավիթ Կարաթորոսյանը, Ռաֆայել Վահանյանը, Աշոտ Ավետիսյանն ու Սմբատ Լպուտյանը։