Dedicated to the memory of Armenian Grandmaster, one of Armenia’s leading chess players, champion of Armenia and winner of the 2006 World Chess Olympiad...

1996թ., «Կրեմլյան աստղեր» մրցաշար, Մոսկվա, ՌԴ

1996թ. գարնանը Մոսկվայում անցկացվում էր «Կրեմլյան աստղեր» մրցաշարը: «Կասպարովի Գավաթը» նվաճելուց հետո Կարեն Ասրյանն իրավունք էր ստացել մասնակցել այս հեղինակավոր մրցաշարին: Նա խաղաց 11 պարտիա, որոնցում հաղթանակներ տարավ անվանի գրոսմայստերներ Բելյավսկու, Ռազուվաևի, Սվեշնիկովի, Կուզմինի նկատմամբ, ոչ-ոքի արեց Վահանյանի, Գուլկոյի, Եպիշինի, Նովիկովի հետ, և միայն Սակաևին ու Սմիրինին պարտվելու հետևանքով և հնարավոր 11 միավորից վաստակելով 6-ը դուրս մնաց հետագա պայքարից: