Dedicated to the memory of Armenian Grandmaster, one of Armenia’s leading chess players, champion of Armenia and winner of the 2006 World Chess Olympiad...

2001թ., «Շեյխի գավաթ», Դուբայ, ԱՄԷ

2001թ. մայիսին Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում անցկացված 3-րդ «Օփենը», որը կրում էր «Շեյխի գավաթ» անունը աչքի ընկավ հայ շախմատիստների փայլուն ելույթներով: Կարեն Ասրյանը ճանաչվեց մրցաշարի հաղթող և ստացավ գլխավոր մրցանակը՝ շեյխի մեծ գավաթը, իսկ Արտաշես Մինասյանն արժանացավ երրորդ մրցանակին՝ մեկ այլ գավաթի: