Dedicated to the memory of Armenian Grandmaster, one of Armenia’s leading chess players, champion of Armenia and winner of the 2006 World Chess Olympiad...

1996թ., «Կասպարովի Գավաթ» մրցաշար, Մոսկվա, ՌԴ

1996թ. շախմատի աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովի նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցավ միջազգային մրցաշար, որին մասնակցում էին 10 երկրների 36 ուժեղագույն պատանի շախմատիստներ: Հայաստանը ներկայացնում էին Կարեն Ասրյանը, Վարուժան Հակոբյանը և Լիլիթ Մկրտչյանը: Կարեն Ասրյանը մեկնարկում 4 անընդմեջ հաղթանակ տարավ և առաջնության ընթացքում ոչ մի պարտություն չկրելով 9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր նվաճեց «Կասպարովի Գավաթը»: Նվաճելով այս գավաթը Կարենն իրավունք ստացավ մասնակցել երեք միջազգային մրցաշարերի, որոնցից առաջինը Մոսկվայում անցկացվելիք «Կրեմլյան աստղեր» մրցաշարն էր: