
- 2013
- 2012
- 2011
- 2010
- 2009
- 2008
- 2007
- 2006
- 2005
- 2004
- 2003
- 2002
- 2001
- 2000
- 1999
- 1998
- 1997
- 1996
- 1995
- 1994
- 1993
- 1990
- 1989
Dedicated to the memory of Armenian Grandmaster, one of Armenia’s leading chess players, champion of Armenia and winner of the 2006 World Chess Olympiad...
2008թ.
2008թ. հունիսի 9-ին Երևանում մեկնարկեց «Շախմատային հսկաներ. Երևան -2008» միջազգային մրցաշարը: Նույն օրը Կարեն Ասրյանն հանկարծամահ եղավ: Հունիսի 10-ին Հայաստանի շախմատային ֆեդերացիան տարածեց իր հետևյալ որոշումը. «Հաշվի առնելով ականավոր շախմատիստ, Հայաստանի եռակի չեմպիոն, երկրի հավաքականի կազմում Թուրինի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն, օլիմպիադաների, աշխարհի և Եվրոպայի թիմային առաջնությունների բազմակի մրցանակակիր, գրոսմայստեր Կարեն Ասրյանի մարզական բացառիկ նվաճումները և զգալի ավանդը շախմատի զարգացման և տարածման գործում, Հայաստանի շախմատային ֆեդերացիան որոշում է.
- «Շախմատային հսկաներ. Երևան-2008» միջազգային մրցաշարը վերանվանել Կարեն Ասրյանի հուշամրցաշար:
- Կարեն Ասրյանի հուշամրցաշարը դարձնել ավանդական»:
Հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը, առաջնության 13-րդ և 14-րդ փուլի պարտիաներում 1,5:0,5 հաշվով հաղթելով անգլիացի գրոսմայստեր Մայքլ Ադամսին և, վաստակելով 8,5 միավոր, դարձավ արագ շախմատի Կարեն Ասրյանի առաջին հուշամրցաշարի միանձնյա հաղթողը` կես միավորով շրջանցելով հունգարացի Պետեր Լեկոյին: