Dedicated to the memory of Armenian Grandmaster, one of Armenia’s leading chess players, champion of Armenia and winner of the 2006 World Chess Olympiad...

2006թ., Շախմատի համաշխարհային 37-րդ օլիմպիադա, Թուրին, Իտալիա

   Կարեն Ասրյանը Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկավ նաև շախմատի համաշխարհային 37-րդ օլիմպիադայում, որն անցկացվեց 2006 թվականի մայիսի 20-ից հունիսի 4-ը Իտալիայի Թուրին քաղաքում: Նրա խաղընկերներն էին Սմբատ Լպուտյանը, Վլադիմիր Հակոբյանը, Արտաշես Մինասյանը, Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և Տիգրան Նալբանդյանը, իսկ հավաքականի մարզիչը Արշակ Պետրոսյանն էր: Այս օլիմպիադային Հայաստանն առաջին անգամ նվաճեց օլիմպիական ոսկին: Թիմային հաղթանակի գործում կարևորագույն դեր խաղաց Կարեն Ասրյանը, որին համարում էին թիմի «կենտրոնական պաշտպան»: Որոշ պարտիաներում նա, ի վնաս անհատական վարկանիշի, գործում էր այնպես, ինչպես անհրաժեշտ էր հավաքականին: