2010թ. հոկտեմբերի 6-14-ը Ջերմուկում անցկացվում էր Կարեն Ասրյանի 3-րդ հուշամրցաշարը: Օփենին մասնակցում էին Հայաստանը, Ռուսաստանը եւ Վրաստանը ներկայացնող 64 շախմատիստներ, այդ թվում` 14 գրոսմայստերներ: Առաջնությունում առաջին մրցանակը նվաճեց գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը (Հայաստան), որը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: Քոթանջյանը կես միավորով առաջ անցավ...
>>