2001թ. մայիսին Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում անցկացված 3-րդ «Օփենը», որը կրում էր «Շեյխի գավաթ» անունը աչքի ընկավ հայ շախմատիստների փայլուն ելույթներով: Կարեն Ասրյանը ճանաչվեց մրցաշարի հաղթող և ստացավ գլխավոր մրցանակը՝ շեյխի մեծ գավաթը, իսկ Արտաշես Մինասյանն արժանացավ երրորդ մրցանակին՝ մեկ այլ գավաթի: ...
>>