Dedicated to the memory of Armenian Grandmaster, one of Armenia’s leading chess players, champion of Armenia and winner of the 2006 World Chess Olympiad...

2011թ.

    2011թ. հունիսի 16-24-ը Ջերմուկում անցկացվեց Կարեն Ասրյանի ավանդական դարձած շախմատի միջազգային 4-րդ հուշամրցաշարը: Մրցաշարին մասնակցության հայտ էին ներկայացրել 68 շախմատիստներ, որոնցից 19 գրոսմայստերներ և 11-ը՝ միջազգային վարպետներ: Բացի Հայաստանից, մրցաշարին մասնակցում էին նաև Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի, ԱՄՆ-ի և Ղազախստանի շախմատիստները: Առաջին անգամ այս հուշամրցաշարում մասնակիցները հնարավորություն ստացան լրացնելու միջազգային գրոսմայստերի և միջազգային վարպետի նորմաները: Մրցանակային ընդհանուր հիմնադրամը կազմում էր 15 հազար դոլար էր: Հատուկ դրամական պարգևներ էին նախատեսված նաև շախմատիստուհիների, մինչև 16 տարեկան պատանիների և 60-ից բարձր տարիք ունեցող մասնակիցների մեջ լավագույն արդյունքի հասած շախմատիստների համար:

Հուշամրցաշարում հաղթողի կոչումն այս անգամ նվաճեց Տիգրան Քոթանջյանը` վաստակելով 7 միավոր և միանձնյա գլխավորելով մրցաշարային աղյուսակը: 6,5-ական միավորով 2-6-րդ տեղերն համապատասխանաբար զբաղեցրեցին Կոնստանտին Շանավան (Վրասյան), Մաքսիմ Տուրովը (Ռուսաստան), Միխայիլ Ուլիբինը (Ռուսաստան) և հայաստանցիներ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Լևոն Բաբուջյանը: