Dedicated to the memory of Armenian Grandmaster, one of Armenia’s leading chess players, champion of Armenia and winner of the 2006 World Chess Olympiad...

2008թ.

    2008թ. հունիսի 9-ին Երևանում մեկնարկեց «Շախմատային հսկաներ. Երևան -2008» միջազգային մրցաշարը: Նույն օրը Կարեն Ասրյանն հանկարծամահ եղավ: Հունիսի 10-ին Հայաստանի շախմատային ֆեդերացիան տարածեց իր հետևյալ որոշումը. «Հաշվի առնելով ականավոր շախմատիստ, Հայաստանի եռակի չեմպիոն, երկրի հավաքականի կազմում Թուրինի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն, օլիմպիադաների, աշխարհի և Եվրոպայի թիմային առաջնությունների բազմակի մրցանակակիր, գրոսմայստեր Կարեն Ասրյանի մարզական բացառիկ նվաճումները և զգալի ավանդը շախմատի զարգացման և տարածման գործում, Հայաստանի շախմատային ֆեդերացիան որոշում է.

  1. «Շախմատային հսկաներ. Երևան-2008» միջազգային մրցաշարը վերանվանել Կարեն Ասրյանի հուշամրցաշար:
  2. Կարեն Ասրյանի հուշամրցաշարը դարձնել ավանդական»:

Հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը, առաջնության 13-րդ և 14-րդ փուլի պարտիաներում 1,5:0,5 հաշվով հաղթելով անգլիացի գրոսմայստեր Մայքլ Ադամսին և, վաստակելով 8,5 միավոր, դարձավ արագ շախմատի Կարեն Ասրյանի առաջին հուշամրցաշարի միանձնյա հաղթողը` կես միավորով շրջանցելով հունգարացի Պետեր Լեկոյին: