Dedicated to the memory of Armenian Grandmaster, one of Armenia’s leading chess players, champion of Armenia and winner of the 2006 World Chess Olympiad...

2005թ., Աշխարհի թիմային 6-րդ առաջնություն, Բերշևա, Իսրայել

2005 թ. հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 11-ը Կարեն Ասրյանը Ռաֆայել Վահանյանի, Լևոն Արոնյանի, Վլադիմիր Հակոբյանի, Աշոտ Անաստասյանի, Սմբատ Լպուտյանի հետ միասին Հայաստանի հավաքականի կազմում Իսրայելի Բերշևա քաղաքում մասնակցեց աշխարհի թիմային 6-րդ առաջնությանը: Մեր հավաքականն այս առաջնությանն արժանացավ երրորդ մրցանակին: Բերշևայում Կարենն իր խաղատախտակի վրա անցկացրած 7 պարտիաների արդյունքում ցույց տվեց լավագույն արդյունքը և թիմային բրոնզին ավելացրեց անհատական ոսկին: